STERNGLAS Naos Pro Automatic S02-NP11-BR03 տղամարդկանց ժամացույցը STERNGLAS-ի Naos Automatik ժամացույցների կատարելագործված տարբերակն է՝ Miyota 9015 ավտոմատ մեխանիզմով, որի շնորհիվ մոդելի իրանի հաստությունը կազմում է ընդամենը 9մմ: Մոդելն ունի արծաթագույն պատյան՝ պատրաստված բարձրորակ 316L չժանգոտվող պողպատից, թվատախտակը մուգ ածխագույն է: Կաշվե շագանակագույն գոտին ավելացնում է էլեգանտություն ժամացույցի ընդհանուր տեսքին։ Ճապոնական Miyota 9015 ավտոմատ մեխանիզմն ունի 42 ժամ լարման պաշար և ապահովում է հուսալիություն և ճշգրտություն: Թվատախտակը պաշտպանված է կոնվեքս սապֆիրե հակառեֆլեկտիվ ծածկույթով, որը ապահովում է դիմադրություն և պայծառություն: Դետալների Super-LumiNova ծածկույթը հեշտացնում է ժամանակի ընթեռնելիությունը մթության մեջ:
Բոլոր STERNGLAS ժամացույցների հետ տրամադրվում է 2 տարվա միջազգային երաշխիք՝ ստեղծելով ապահովություն և վստահություն յուրաքանչյուր գնորդի համար: Երաշխիքի ժամկետի սկիզբը համարվում է գնման օրը:
Առաքում
Առաքումը Երևանի տարածքում իրականացվում է նույն կամ հաջորդ օրվա ընթացքում։ Առաքումը մարզերում իրականացվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքումն անվճար է։
Պատվերները կարող են ձևակերպվել յուրաքանչյուր օր՝ ցանկացած ժամի:
Ապրանքատեսակները ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի սկզբնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։