Zeitrum-ը գերմանական բարձրակարգ ժամացույցների օնլայն խանութ-սրահ է` մեր հարգանքի ու հիացմունքի խորհրդանիշը գերմանական ժամագործության հանդեպ։

⚪️ Zeitraum [ˈtsaɪ̯tˌʁʊm]. գերմաներենից՝ ժամանակահատված, տևողություն
⚪️ Zeit-Raum [ˈtsaɪ̯tˌʁaʊ̯m]. գերմաներենից՝ ժամանակային տարածություն

Ոգեշնչված լինելով ժամանակը խորհրդանշող գերմաներեն բառերից՝ մեր անվանումը հարգանքի տուրք է մնայուն վարպետությանը, որն արժևորվում է ցանկացած ժամանակաշրջանում:

Հանդիսանալով STERNGLAS և Laco բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ մենք վաճառում ենք բրենդների և՛ դասական, և՛ սահմանափակ քանակով թողարկվող շարքերը։

Մենք գնահատում ենք գերմանական ժամագործության ավանդույթներն ու այն վարպետությունը, որով արվեստի ու արհեստի բացառիկ նմուշներ են ստեղծվում։

Zeitrum-ում մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձառությամբ ու ձեզ ներկայացնել հատուկ ընտրված բացառիկ մոդելներ, որոնք գերմանական որակի, պրոֆեսիոնալության ու մեծ աշխատանքի արդյունք են։

Պաշտոնական Ներկայացուցիչ

Հանդիսանալով կայքում ներկայացված բրենդների պաշտոնական ներկայացուցիչը՝ մենք երաշխավորում ենք ժամացույցների իսկությունն ու բարձր որակը

Անվճար առաքում

ՀՀ ողջ տարածքում մենք իրականացնում ենք անվճար առաքում բոլոր գնումների համար

14-Օրյա Վերադարձ

Գնված բոլոր ապրանքները ենթակա են վերադարձի՝ դրանք գնելու պահից 14 օրվա ընթացքում

Էլ․ հասցե: [email protected]
Հեռախոս: (+374) 43 87 37 17

Կա՛պ հաստատեք մեզ հետ

Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին