STERNGLAS Merion S02-ME03-SET-ը տղամարդկանց ժամացույց է, որն աշխատում է ճապոնական Seiko NH35 ավտոմատ մեխանիզմով՝ 41 ժամի լարման պաշարով: Այն ունի բարձրորակ 316L չժանգոտվող պողպատից արծաթագույն պատյան և սև թվատախտակ՝ կարմիր և սպիտակ էլեմենտներով: Մոդելը ներկայացված է արծաթագույն շղթայով, սակայն տուփում ներառված է նաև սև գոտի, ինչի շնորհիվ հնարավոր է ճկունորեն համադրել այն։ Ժամացույցը պաշտպանված է կրկնակի հակառեֆլեկտիվ սապֆիրե ծածկույթով: Պատյանի ետնամասում փորագրված է թռչող ձկների (“Flying Fish”) պատկեր, որը խորհրդանշում է ժամացույցի գերազանցությունը ջրի տակ օգտագործելիս։ Այն ջրակայուն է մինչև 200 մետր խորության վրա։
Բոլոր STERNGLAS ժամացույցների հետ տրամադրվում է 2 տարվա միջազգային երաշխիք՝ ստեղծելով ապահովություն և վստահություն յուրաքանչյուր գնորդի համար: Երաշխիքի ժամկետի սկիզբը համարվում է գնման օրը:
Առաքում
Առաքումը Երևանի տարածքում իրականացվում է նույն կամ հաջորդ օրվա ընթացքում։ Առաքումը մարզերում իրականացվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքումն անվճար է։
Պատվերները կարող են ձևակերպվել յուրաքանչյուր օր՝ ցանկացած ժամի:
Ապրանքատեսակները ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի սկզբնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։