861753

  Laco պաշտոնական ներկայացուցիչ

  2 տարվա միջազգային Laco երաշխիք

  Անվճար առաքում

563,000 ֏

Առկա է

Laco Friedrichshafen 861753 մոդելը ոգեշնչված է Երկրորդ համաշխարհային պատերազմում մեծ ճանաչում ձեռք բերած օրիգինալ Laco ավիատոր ժամացույցներից։ Այն աշխատում է շվեյցարական Laco 200 ավտոմատ մեխանիզմով, որն ունի 38 ժամ լարման պաշար։ Ջերմային մշակմամբ կապտեցված սլաքները և թվատախտակի գծերը պատված են SuperLuminova C3 ծածկույթով՝ ապահովելով հիանալի ընթեռնելիություն մթության մեջ։ Ժամացույցն ունի 45մմ տրամաչափով ավազով փայլեցված մոխրագույն պատյան և քերծվածքներից պաշտպանող սապֆիրե ապակի։ Ինչպես օրիգինալ Luftwaffe մոդելների պատյանի վրա, այստեղ ևս կարելի է նկատել փորագրված FL23883 համարանիշը։ Պատյանը համադրվում է մետաղյա ամրակներով շագանակագույն կաշվե գոտու հետ։

Ընդհանուր
Ապրանքանիշ Laco
Մոդել 861753
Սեռը Տղամարդու
Ջրակայունությունը 100մ
Չափսեր
Իրանի տրամաչափը 45մմ
Ականջակների հեռավորությունը 53.5մմ
Իրանի հաստությունը 12մմ
Իրան
Ապակի Սապֆիր
Թվատախտակի գույնը Սև
Իրանի նյութը Չժանգոտվող պողպատ
Իրանի գույնը Մոխրագույն
Մեխանիզմ
Մեխանիզմ Laco 200
Մեխանիզմի տեսակ Ավտոմատ
Գոտի / Շղթա
Գոտու տեսակը Գոտի
Գոտու նյութը Կաշվե
Գոտու գույնը Շագանակագույն
Գոտու Լայնությունը 22մմ

Բոլոր Laco ժամացույցների հետ տրամադրվում է 2 տարվա միջազգային երաշխիք՝ ստեղծելով ապահովություն և վստահություն յուրաքանչյուր գնորդի համար: Երաշխիքի ժամկետի սկիզբը համարվում է գնման օրը:

Առաքում

Առաքումը Երևանի տարածքում իրականացվում է նույն կամ հաջորդ օրվա ընթացքում։ Առաքումը մարզերում իրականացվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքումն անվճար է։

Պատվերները կարող են ձևակերպվել յուրաքանչյուր օր՝ ցանկացած ժամի:

Մանրամասն առաքման մասին տե՛ս Առաքման քաղաքականություն


Վերադարձ

Ապրանքատեսակները ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում:  Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի սկզբնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։

Մանրամասն վերադարձի մասին տե՛ս Վերադարձի քաղաքականություն

Այլ տարբերակներ