Վերադարձի քաղաքականություն
Շնորհակալություն zeitrum.am այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի քաղաքականությանը.
1. Ապրանքի վերադարձ
zeitrum.am կայքից գնված ապրանքատեսակները ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի սկզբնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։
2. Գումարի վերադարձ
Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի վերադարձ։ Գումարը կվերադարձվի նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է քարտային վճարման եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտային հաշվին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։
3. Պատվերի չեղարկում
Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: